Արցախից հայերի տեղահանությունից 1 տարի անց ԱՄՆ Կոնգրեսում լսումներ են ընթացել
ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը օրերս լսումներ անցկացրեց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանության համատեքստում: Պաշտոնական Բաքուն դատապարտել է լսումները։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։