Արտաքին 4 տարի առաջ - 20:32 17-09-2021

ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել

ԱՄՆ կոնգրեսի անդամները 2022 թվականի ԱՄՆ ՊՆ բյուջեի վերաբերյալ առաջարկներ պարունակող ութ նախագիծ են ներկայացրել, որոնք նաև Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ են նախատեսում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) մանրամասներ է հայտնում ԱՄՆ ՊՆ բյուջեի վերաբերյալ ներկայացված նախագծերի մասին։

Մասնավորապես, 579-րդ նախագծով առաջարկվում է ուսումնասիրել և զեկույցով ներկայացնել, թե արդյոք թուրքական «Ülkü Ocakları» կազմակերպությունն ահաբեկչական խմբավորում չէ։

586-րդ նախագծով առաջարկվել է ուսումնասիրել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի դերն ու այն, թե արդյոք այդ դերը չի խախտում ԱՄՆ-ի զենքի արտահանման վերահսկման օրենքը։ Ուսումնասիրության արդյուքները ևս պետք է ներկայացվեն զեկույցով և կախված այդ զեկույցից «Բայրաքթարների» դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։

52-րդ նախագծով պահանջվել է կասեցնել Ադրբեջանի հետ իրականացվող նախագծերի շրջանակներում ռազմական ոլորտում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ֆինանսավորումը։

90-րդ նախագծով առաջարկվել է դադարեցնել անվտանգության ոլորտի աջակցության նպատակով ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրող ֆինանսավորումը։

560-րդ նախագծով պահանջվել է հարկադրել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ գերիներին։

408-րդ նախագծով առաջարկվել է զեկույց կազմել Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնության վերաբերյալ։

122-րդ նախագծով առաջարկվել է կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության նախագծերից որոշները։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից