Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:00 21-09-2024

Վիրավորական է թշնամի երկրի ժամը տեսնել. հարցում

Երեկ, սեպտեմբերի 19-ին, Oragir.News-ն անդրադարձել էր այն փաստին, որ «Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի աշխատասենյակում Բաքվի և Անկարայի ժամանակները ցույց տվող ժամացույցներ են տեղադրվել։

Oragir.News-ի խնդրանքով թեմային անդրադարձել էին Հանրային ռադիոյի նախկին և ներկա տնօրենները։ Հանրությունը սոցցանցերում շատ բուռն արձագանքեց այս փաստին, քննադատության ենթարկելով օրվա իշխանություններին, կարծիք հայտնելով, թե դա պարտադրված է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել՝ «Ինչպե՞ս եք գանահատում, որ Հանրային ռադիոյում Բաքվի և Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ են փակցվել»։

«Ժամացույցը մեծ դեր չի տանում, կարևորը լրիվ ուրիշ բաներ են, մենք պետք է, ոչ թե դրա վիքսվենք, այլ ուրիշ բաների վրա»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ չի հասկանում, ո՛չ ժամացույցի իմաստը, ո՛չ էլ տրամաբանությունը այն փակցնելու։

«Վիրավորական է, անտրամաբականական, հիվանդագին, ինչքան բացասական բան կա կարող ենք ասել, թշնամի երկիր է, ինչքան կարող են անիմաստ քայլեր շարունակել»,- վրդովված ասաց քաղաքացիներից մեկը։

Նշենք, որ հանրային քննադատությունից հետո այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Ռադիոլուր»-ի պատերին փակցված ժամացույցների տակ Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի