Արտաքին 1 տարի առաջ - 11:33 21-09-2024

Հարավային Կարոլինայում 13 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ են իրականացրել

Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգում ի կատար են ածել Ֆրեդի Օուենսի մահապատիժը, տեղեկացրել է NBC News-ը։ Նահանգը մահապատիժը վերականգնել է 13-ամյա ընդմիջումից հետո՝ պայմանավորված նրանով, որ բանտային իշխանությունները չեն կարողացել ձեռք բերել մահացու ներարկումների համար անհրաժեշտ դեղերը։

Օուենսը դատապարտվել էր 1997թ. սպանության համար, երբ թալանել էր խանութը Գրինվիլում եւ սպանել նրա վաճառողին։ Նա սպանել է նաեւ օկրուգային բանտում պահվող մի մարդու։ Նրա խոստովանությունը կարդացվել է ատենակալների եւ դատավորի կողմից, որոնք նրան դատապարտել են մահապատժի։

46-ամյա Օուենսը ոչ մի հայտարարություն չի արել։ Նրա վերջին ուտելիքը եղել է չիզբուրգերը, տապակած կարտոֆիլը, ռիբայ սթեյկը, վեց հավի թեւիկները, երկու ելակի գազավորված ըմպելիքները եւ մի կտոր խնձորով կարկանդակը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից