Արտաքին 2 տարի առաջ - 18:31 19-09-2024

Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի

Լիբանանում սեպտեմբերի 18-ին ռացիաների պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է լիբանանյան Naharnet պարբերականը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարին։

Մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Ֆիրաս Աբիադը նաև հայտնել է, որ պայթյունների հետևանքով կա 608 վիրավոր։ Այսպիսով, երկու օրերի ընթացքում սարքերի զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 37-ի, վիրավորվել է շուրջ 3500 մարդ։

Լիբանանի արտգործնախարար Աբդալլա բու Հաբիբը հայտարարել է, որ «Լիբանանի ինքնիշխանության և անվտանգության վրա բացահայտ հարձակումը» վտանգավոր զարգացում է, որը կարող է «ազդարարել ավելի ընդարձակ պատերազմի մասին»:

Ըստ տարբեր հրապարակումների՝ հարձակումներն իրականացրել է Իսրայելը՝ թիրախավորելով «Հեզբոլլահ» խմբավորման անդամներին, սակայն զոհերի շարքում կան քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ սեպտեմբերի 17-ին փեյջերների պայթյուններից տուժածների թվում էր նաև Բեյրութում Իրանի դեսպանը։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները