Ներքին 1 տարի առաջ - 13:36 17-09-2024

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են տեղումներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում սեպտեմբերի 17-ին, 22-ին երեկոյան ժամերին, 18-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 19-21-ին՝ շրջանների զգալի մասում, 18-ին և 22-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 17-ին, 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում