Ներքին 7 ամիս առաջ - 14:22 28-02-2026

Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-2-ին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևանում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը սպասվում են տեղումներ․ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 2-3-ին, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​​Հանրապետության տարածքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-2-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհների առանձին հատվածմերում սպասվում է նաև մերկասառույց։

Մարտի 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-3-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը