Ներքին 1 տարի առաջ - 20:38 16-09-2024

Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը

Ազգային Ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը՝ «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունելու համատեքստում։

Քննարկմանը, որը վարել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ՄՍԾ պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը, պատգամավորներ՝ Զարուհի Բաթոյանը, Գայանե Եղիազարյանը, Լիլիթ Ստեփանյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ու քաղաքացիներ։

Հանդիպման շրջանակում ընդգծվել է օրենսդրական բարեփոխումների իրականացման նպատակի կարևորությունը․ այն է՝ բարձրացնել սոցիալական պաշտպանության ոլորտի դիմակայունությունը, կառավարման արդյունավետությունն ու մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև որոշակիացնել դերակատարների լիազորություններն ու նպաստել սոցիալական աշխատանքի կայացմանը։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը մանրամասնել է անապահովության գնահատման համակարգի գործող և առաջարկվող մոդելների տարբերությունները, բանաձևերի, դրամական աջակցության տեսակների ու անապահովության հիմքով կրթական և առողջապահական արտոնյալ ծառայությունների, կիրառվող զտիչների և խնամառության գործակցի գնահատման վերաբերյալ։

Նախարարի տեղակալի խոսքով՝ ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի հիմնական նպատակն է ներդաշնակեցնել աղքատության մասին տվյալների ու պետական գնահատման մոտեցումները, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցության քաղաքականությունը դարձնել համար առավել հասցեական և արդյունավետ։ Այն հիմնված է լինելու մարդկանց իրական եկամուտների և ակտիվների գնահատման վրա՝ միավորելով վերագրման ինստիտուտը։

Աննա Ժամակոչյանը նշել է նաև, որ նոր համակարգը հնարավորություն կստեղծի նաև առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը, խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ հիմնվելով սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա և նպաստելով ծայրահեղ աղքատության հաղթահարմանը։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ օրենսդրական փաթեթներում հաշվի առնելու նպատակով։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան