Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:57 14-09-2024

Արագածոտնի մարզում կանխվել է վրեժխնդրությունը․ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Արագածոտնի մարզի գյուղերից մեկում կանխվել է վրեժխնդրությունը, ժողովրդի լեզվով ասած՝ «վենդետան»։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։15-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ անչափահասներ են տուժել։

Տեղում նույն գյուղի բնակիչ 39-ամյա Ա․ Ֆ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը առավոտյան իր աղջկան 15-ամյա Կ․ Ս․-ին Գյումրի քաղաքում բնակվող քրոջ, 26-ամյա Հերիքնազ Ֆ․-ի տանից բերելու կապակցությամբ իրենց միջև տեղի է ունեցել հեռախոսային վիճաբանություն, որի ընթացքում վերջինս սպառնացել է սպանել իրեն։ Արդեն Ժամը 16։00-ի սահմաններում Հ․ Ֆ․-ն տաքսիով եկել է գյուղ և մեքենայից իջնելով իր ձեռքի պայուսակից հանել է դանակ, որը նկատելով տան բակում գտնվող և Ա․ Ֆ․-ն և իր երեխաները, 11-ամյա Ի․ Ս․-ն և 9-ամյա Ա․ Ֆ․-ն։ Իրենք արագ տուն են անցել և փորձել փակել դուռը, սակայն հատակ մաքրելու փայտը մնացել է դռան տակ և այն ամբողջությամբ չի փակվել: Բաց մնացած հատվածից Հ․ Ֆ․-ն ձեռքը ներս է տարել և դանակով մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ պատճառել ներսի կողմից դուռը պահող Ա․ Ֆ․-ին, նրա երեխաներին Ի․ Ս․-ին և Գ․ Ս․-ին։ Այնուհետև Հ․ Ֆ․-ն լսելով, որ արդեն դեպքի մասին տեղյակ են ոստիկանությունում՝ իր եկած մեքենայով արագ հեռացել է:

Ֆոտլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել «Ծաղակահովիտ» բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը և տեղում բժիշկն ու բժշկուհին օգնություն են ցուցաբերել վիրավոր երեխաներին, որոնց կյանքի այլևս վտանգ չի սպառնում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հ․ Ֆ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը