Հայտնի տիկտոկերի պատճառով առյուծի կյանքին վտանգ է սպառնում․ գազանանոցը լռում է
copy image url

Հայտնի տիկտոկերի պատճառով առյուծի կյանքին վտանգ է սպառնում․ գազանանոցը լռում է

Ներքին 3 տարի առաջ - 14:43 29-11-2021

Օրերս «Tik-Tok»-ի հարթակում հայտնի տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութ է հրապարակել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ վերջինս երեխայի հետ այցելել էր այգի։ Տեսանյութում «2_2_2_lava»-ն ծաղրում է կենդանիներին, խախտում է Երևանի կենդանաբանական այգու անվտանգության կանոնները և վտանգի է ենթարկում առյուծներից մեկի առողջությունը։ Տիկտոկերը նման վարքագիծ ցուցաբերում է ոչ միայն իր սեփական երեխայի ներկայությամբ, այլ նաև տեսանյութով ցուցադրում է իր 100 հազարավոր հետևորդներին։ Վերջինս «Tik-Tok» սոցիալական հարթակում ավելի քան 113 հազար հետևորդ ունի և 7 միլիոնից ավելի հավանում։ Տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութում առյուծների ազատ վանդակի բարձր ցանկապատից ներս է նետում իր գլխարկը՝ ասելով․ «Գլխարկը գցում եմ իրանց խաղալու․․․ նվեր իրանց»։ Առյուծը վերցնում է գլխարկն ու հեռանում, իսկ հաջորդ տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին ծամծմում այն։

Այս թեմայի շուրջ Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի կենտանաբանական այգու հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որպեսզի կարողանա տեղեկություն ստանալ։ Բայց մեզ այդպես էլ պարզաբանում չտվեցին։ Մեր այն հարցերին, թե իրենք տեղյա՞կ են դեպքի մասին, դիմե՞լ են օրինապահ մարմիններին, այդ ժամանակ որտե՞ղ էին իրենց անվտանգության աշխատակիցները, ե՞րբ տեղի էր ունենում այդ ամենը, բաժնի աշխատակիցը պատասխանեց միայն առաջին հարցին՝ ասելով, որ տեղյակ են։ Իսկ մյուս հարցերը մնացին անպատասխան, մեզ ասացին, որ տեղյակ չեն, պետք է ճշտումներ անեն։

Մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել կենդանաբանական այգու տնօրենի հետ, քանի որ հասարակայնության հետ կապերի բաժնից ոչ մի կոնտակտային տվյալ չփոխանցեցին՝ ասելով․ «փոքր-ինչ ուշ զանգեք»։

Լիլիթ Հարությունյան


Ամենից շատ դիտված

15:19 Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ. Աննա Հակոբյան
21:30 Զարգացման նպատակ չկա․ Հայաստանի կիսատ-պռատ ռազմարդյունաբերությունը
14:53 Երևանից Դիլիջան 30-ից ավելի ոստիկանական մեքենա հաշվեցի. այդկերպ Նիկոլը բոլորիս հիշեցնում է՝ «դուք իմ գերին եք»
22:30 Գյումրիում մարդկանց ձերբակալում են հակաիշխանական գրառումների համար
18:22 Սկանդալը հասունանում է. Ադրբեջանը չեղարկում է պատգամավորների այցը Մոսկվա
20:42 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan-ն ու Toyota-ն. վերջինը կոտրել է ծառն ու հայտնվել մայթին. կան վիրավորներ
17:42 Փաշինյանը չի պաշտպանում տեղահանվածների վերադարձը, այլ լռեցնելով նրանց՝ խոնարհվում է Բաքվի և Ստամբուլի առաջ. շվեյցարացի պատգամավոր
13:49 Միքայել Սրբազանի կալանքից հետո հասկանալով, որ բոլոր չափերն անցել է, Նիկոլը մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում հայհոյանքի վրա
15:43 Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում
15:59 Կաթողիկոսի տնօրինությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության և հայրենի երկրի խաղաղության համար