Oragir.News-ի ընթերցողներից Կարինե Գասպարյանն ահազանգում է, որ նրան 2020 թվականին՝ անաշխատունակության մեջ գտնվելու շրջանում, ազատել են 144 դպրոցի փոխտնօրենի պաշտոնից՝ կիրառելով 2 կարգապահական տույժ։
Նկատենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ գործատուն իրավունք չունի լուծել պայմանագիրը աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում։ Սակայն տարիներ շարունակ ձգձգվում է այս հարցի դատավարությունը։
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Կարինե Գասպարյանի և Արմինե Պողոսյանի գործով դատական նիստն է կայացել։
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Կարինե Գասպարյանը
Oragir.News-ի հետ զրուցում մանրամասներ հայտնեց կայացած դատից։
«Մյուս դատը շահելու ենք։ Ամսի 30-ին ևս մեկ դատ կլինի և կգնանք վերականգման դատին։ Անարդարություն է եղել իմ հանդեպ, ինձ ազատել են աշխատանքից անաշխատունակության ժամանակահատվածում։ Նաև ինքը ՔՊ-ական է։ Իրեն օգնում է «Կոկորդիլոս Գարիկը»։ Չկա հիմնավորված աշխատանքային խախտում, որ ինձ հանեին։ Ես հիմա պետք ա վերականգնվեմ այն պաշտոնով, որով ազատվել եմ։ Կրկին լինելու եմ փոխտնօրեն և մաթեմատիկայի ուսուցչուհի։ Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանում գործը անցել և կրկին վերադարձել Վերաքննիչ։ Ժամանակ են սպանում, որ հինգ տարին լրանա»,-ասաց տիկին Կարինեն։
Հիշեցնենք, որ
Oragir.News-ի հետ զրույցում տիկին Կարինեն պատմեց, որ երկար տարիներ աշխատել է 144 դպրոցի տնօրեն։ Իսկ թոշակի անցնելուց հետո, զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը, շարունակել դասավանդել մաթեմատիկա։ Եվ երբ հայտարարվել է տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, նա ևս կոլեկտիվի հետ օգնել է Արմինե Պողոսյանին աշխատանքի անցնել տնօրենի պաշտոնում։ Սակայն պաշտոնը զբաղեցնելուց հետո նորանշանակ տնօրենը պարբերաբար կարգապահական տուժերի է ենթարկել նախկին տնօրենին, ի վերջո՝ ազատել աշխատանքից։