Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 09:48 12-09-2024

ՆԳՆ ներկայացուցիչները Չիկագոյում մասնակցել են Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին

Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) աջակցությամբ՝ սեպտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում էր ՀՀ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ծրագրերի պատասխանատու Կարինե Քեշաբյանը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկ Հերմինե Մուրադյանը, Լոռու մարզի գումարտակի պարեկ Հեղինե Լոռյանը, Քննչական կոմիտեի Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը և Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ Արմինե Գևորգյանը:

Պատվիրակությունը մասնակցել է Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին, որն աշխարհի կին ոստիկանների և քրեական արդարադատության այլ ոլորտների կին ներկայացուցիչների ամենամեծ հավաքն է։ Թեմատիկ զեկույցներով հանդես են եկել անվանի դասախոսներ, անցկացվել են քննարկումներ և սեմինարներ՝ միտված կանանց դերի բարձրացմանը, ոստիկանությունում կանանց ներգրավվածության և առաջնորդության խթանմանը։

ՀՀ պատվիրակությունը հնարավորություն է ունեցել իրականացնելու փորձի փոխանակում, ծանոթանալու տարբեր երկրներում կանանց ներգրավվածությանն առնչվող խնդիրներին, մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը միտված միջազգային փորձին: Համաժողովին մասնակցել են 74 երկրների շուրջ 850 ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի