Երբ գազը թանկանում է, գազալցակայանները հրաժարվում են անկանխիկ առևտրից. Արմեն Խաչատրյան

Ներքին 8 ամիս առաջ - 13:40 11-09-2024
Վերջերս հաճախ են հանդիպում դեպքեր, երբ գազալցակայաններում, հատկապես հեղուկ գազալցակայաններում հրաժարվում են անկանխիկ եղանակով առևտուր անել: Այդ մասին խորհրդարանում մտքերի փոխանակման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խնդրի վրա հրավիրելով ՊԵԿ-ի ուշադրությունը:

«Մարդիկ բանկային քարտերը ներկայացնում են, պատճառաբանվում է, որ չի աշխատում քարտի սարքը, և դա տևում է 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս: Նույնիսկ անձամբ մի քանի անգամ զգուշացրել եմ, և զգուշացնելուց հետո հետևություններ չեն եղել: Եվ դա լինում է հատկապես այն ժամանակահատվածում, երբ բարձրանում են գազի գները: Երբ կտրուկ բարձրացում է լինում, տոտալ նկատվում է, որ բոլորը սկսում են անկանխիկ եղանակով առևտրից խուսափել՝ խաբելով մեր քաղաքացիներին, որ այդ սարքերը չեն աշխատում:

Մարդիկ թող գիտակցեն, որ գողանում են մեր զինվորի, թոշակառուի գումարները, որոնք պետք է տրվեն:

Հարցս նաև ՊԵԿ-ին է վերաբերում: Խնդիրը կարող եք հանգիստ վերլուծել և տեսնել, որ մարդը, տնտեսվարողը 1 ամիս առաջ անկանխիկ առևտուրն արել է 1 միլիոնի, և մեկ էլ տեսնում եք, որ 1 ամիս ընդհանրապես չկա անկախիկ եղանակով առևտուր: Սա էլեկտրոնային տարբերակով մոնիթորինգ անելը շատ հեշտ է»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ խնդրին պետք է ՊԵԿ օպերատիվ մարմիններն արձագանքեն և համապատասխան վարույթներ հարուցեն:

Ամենից շատ դիտված

17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին
17:00 Նոր մուտացիա. Փաշինյանը կռվելու է ռուսական ուսադիրներո՞վ