Արտաքին 4 տարի առաջ - 13:57 14-06-2022

JPMorgan Chase-ը և Goldman Sachs-ը հրաժարվել են ՌԴ պետ​​պարտքի հետ կապված առևտրից

Ամերիկյան խոշորագույն JPMorgan Chase և Goldman Sachs ներդրումային բանկերը դադարեցրել են ՌԴ-ի պետպարտքի հետ կապված առևտուրը, հաղորդում է Bloomberg-ը։

Դեռևս հունիսի սկզբին, ըստ գործակալության, բանկերը ՌԴ պետական ​​պարտքի հետ կապված գործարքներ են իրականացրել, սակայն դրանք դադարեցրել են այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆիննախի արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) ներդրողներին արգելել է գնել ռուսական պարտքը։

JPMorgan-ի կողմից Ռուսաստանի պետական ​​պարտքի հետ կապված գործարքների դադարեցման մասին Bloomberg-ին հայտնել է այդ որոշմանը ծանոթ աղբյուրը։ Goldman Sachs-ի ներկայացուցիչը հաղորդել է, որ ընկերությունը նույնպես դադարեցնում է նման գործարքները:

Հունիսի 6-ին OFAC-ն ամերիկյան ներդրողներին արգելեց գնել ՌԴ-ի նոր և արդեն գոյություն ունեցող պարտքերը: Ընդ որում, նրանք դեռ ռուսական արժեթղթեր վաճառելու կամ պահելու հնարավորություն ունեն։