Երևանի վրա քաղաքապետ չեկավ, Նիկոլն ում բերեց, Երևանն ավելի այլասերվեց. Վարդան Ղուկասյան

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 23:21 10-09-2024
«Իշխանության մասնիկ կազմող, քաղաքապետի աթոռին նստած երևույթը փորձում է իր դիրքերն ամրացնել մոտալուտ իմպիչմենտի ֆոնին։ Երևանի վրա քաղաքապետ չեկավ, Նիկոլն ում բերեց, Երևանն ավելի այլասերվեց», - այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու 3 անդամի մանդատից վաղաժամկետ զրկելուն։

Նրա խոսքով՝ դեռ Երևանի քաղաքապետարանում կան 2 անկախ ավագանու անդամներ, ովքեր քաղաքապետի ընտրությունների ժամանակ ցուցուկներում ներգրավվել են իր ցանկությամբ, սակայն նույն ճակատագիրը՝ մանդատներից զրկվելու սպասվում է նաև իրենց։

Անդրադառնալով իր ստեղծած «Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամներ Վահան Ավագյանին և Վահե Եսայանին՝ ասաց.

«Արտակ Գալստյանի ազատությամբ իրենց լավ օրեր չեն սպասվում, խաղի մեջ է մտնելու ավելի փորձառու, ավելի վաշխառու, ավելի բանիմաց կադր և վաղը։ Եթե Վահան Ավագյանը մտնում էր Սիսիի մոտ և հարց էր լուծում, ապա հիմա մտնելու է Արտակ Գալստյանը, և ինքը գիտի, որ իր անհաջողությունների մեջ մեղավոր է Վահանը»,- նշեց Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին վաղաժամկետ դադարեցրեց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները: Ավելի վաղ նաև վաղաժամկետ դադարեցվել էր Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի լիազորությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար