ՔԿ-ում Արտակ Գալստյանին սպառնացել են, որ իր տղայի վերջը կտան․ Վարդան Ղուկասյան
copy image url

ՔԿ-ում Արտակ Գալստյանին սպառնացել են, որ իր տղայի վերջը կտան․ Վարդան Ղուկասյան

Ներքին 1 տարի առաջ - 23:02 28-04-2023
«Մարմնական վնասվածքներ ունի, վնասված է աչքը, հեմատոմա է, շրթունքներին՝ պատռվածքներ, մարմնի վրա կան քերծվածքներ, կապտուկներ և այտուցվածություններ կան, և քանի որ կանգնել են նաև կոկորդին, կա կարմրածություն»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով օրեր առաջ կալանավորված՝ «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին։

Նշենք, որ այօր Ղուկասյանը հայտնել էր, որ Գալստյանին Քննչական կոմիտեում խոշտանգման են ենթարկել։

«Գալստյանը անուններ չի նշել, քանի որ վախենում է իր և իր տղայի կյանքի համար։ ՔԿ-ում սպառնացել են, որ իր տղային էլ կբերեն ու վերջը կտան։ Նրանք նաև օգտագործել են էլեկտրաշոկ։ Փաստաբանը հաղորդումը տվել է և միջնորդել է, որ Արտակ Գալստյանը ենթարկվի դատաբժշկական փորձաքննության»,-ասաց նա։

Վարդան Ղուկասյանը հայտնեց, որ այսօր գրավոր նամակներ են ուղարկել ՀՀ-ում գործող տարբերդ եսպանատներ․ «Մեզ հայտնեցին, որ սկսել են ինչ-որ հարցումներ դեսպանատների կողմից։ Անձամբ ինձ դեռ պատասխան չի եկել, քանի որ «Հանրային Ձայնի» մեյլով է ուղարկվել։ Մենք նամակներն ուղարկել ենք դեսպանատներ, Եվրոխորհրդարան, Եվրամիություն, նամակներն ուղարկել ենք տարբեր լեզուներով։ Մոտակա ժամանակներս կդիմենք նաև ՄԻԵԴ՝ խոշտանգման անհետաձգելի հարցով, որ Արտակ Գալստյանը սիստեմատիկ խոշտանգման է ենթարկվում Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեր կողմից, բնականաբար վարչապետի դոբրոյով։ Եվ եթե սրա դեմը մենք չառանք, սա հանկարծ ավարտվի մեր պարտությամբ, դա նշանակում է, որ Արգիշտը կդառնա մեր պետության «ամենալավ տղեն», և այդ ժամանակ երնեկ ենք տալու Մանվելին, Վանոյին»։

Ղուկասյանը շեշտեց՝ եթե նման վերաբերմունք լիներ անգամ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ, ինքը դա նույնպես կբարձրաձայներ․ «Դատում եք, դատեք, բայց մարդուն տանել և սիստեմատիկ խոշտանգել չի կարելի։ Ու ինչի՞ համար․ հանցագործություն էլ չկա»։

Նա ասաց, որ «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի, Արման Մկրտումյանի և իր նկատմամբ քրեական և քաղաքական հետապնդումը դադարեցնելու և Քննչական Կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է իրականացվում․ «Մենք տեսնում ենք, որ այս ժողովրդավարության բաստիոնից խոսացող տիեզերական անբարոյականի զավակն ուզում է բավականին լուրջ ձևով փակել միակ խոսափողը, որն ազդում է իր ու իր պլանների վրա։ Հույս չունենք, որ ստորագրահավաքը ինչ-որ ձևով կազդի Նիկոլ Փաշինյանի վրա, բայց ես ուզում եմ հասկանալ ընդհանուր ժողովրդի վերաբերմունքը։ Այնպես չի, որ մենք ստորագրահավք կանենք ու Նիկոլը Արգիշտին կհանի»։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

19:15 Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած
12:35 Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից․ էդ ա՞ ձեր կոնցեպտը․ Քրիստինե Վարդանյան
14:17 Դուք միջին որակի վարչապետ եք ու «Զապոռոժեց» վարող, ձեր դիամցը չեք նայում․ Սեյրան Օհանյան
11:15 Հաջորդիվ՝ անուն առ անուն. կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան
23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
10:19 ՌԴ–ում առաջարկել են չեղարկել դիպլոմները մասնագիտությամբ չաշխատելու դեպքում. Lenta
18:38 Կրասարցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որ կոծկեն իրենց անգործությունը. շիրակցի ֆերմեր
14:50 Փոքրոգի, ապապետական բոյկոտ ու սպառնալիք Գյումրիում
14:13 Ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ․ չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին