Ուղիղ եթեր
Գիտուժը կդառնա գիտհուշ. ԶԼՄ-ները և գիտությունը կհարկվեն ԱԱՀ-ով
copy image url

Գիտուժը կդառնա գիտհուշ. ԶԼՄ-ները և գիտությունը կհարկվեն ԱԱՀ-ով

Ներքին 8 ամիս առաջ - 16:30 10-09-2024

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջիկայում մտադիր է լրատվամիջոցներին և գիտության ոլորտով զբաղվող անձանց բերել հարկման ընդհանուր համակարգ և վերջիններիս հարկել նաև ավելացված արժեքի հարկով։ Այս մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, շրջանառության մեջ դրված նոր նախագծից։

Նշվում է, որ այս նախագծի նպատակը մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելն է, իսկ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկման հատուկ համակարգերի կիրառության շրջանակի կրճատմանը:

Նախագծի շրջանակներում ի թիվս այլոց ներառված են մաս­նա­գի­տա­կան, գիտական և տեխ­նի­կա­կան գոր­ծու­նեու­թյուն» հատ­­­վա­ծում ներառվող ծառայությունները։ Այս շարքում ընդգրկված ծառայություններն են. «Իրա­վա­բա­նական և հաշ­վա­պա­հա­կան գոր­ծու­նեու­թյուն», «Գլխամասային գրա­սենյակ­ների գոր­ծու­նեու­թյուն. Կառա­վար­ման հար­ցե­րով խորհրդատ­վա­­­կան ծառայու­թյուն­ներ», «Ճարտարապետական և ճար­տա­րա­­գիտա­­կան գործու­նեու­թյուն. Տեխ­նի­կա­կան փոր­ձար­կումներ և վերլուծություններ», «Գիտա­­կան հետազոտու­թյուն­­ներ և մշակումներ», «Գովազդային գործունեություն և շուկայի իրա­վիճակի հետա­զո­տու­թյուն», «Մաս­նա­գիտական, գիտական և տեխ­նի­կա­կան այլ գոր­­ծունեություն», «Անաս­­նաբուժական գոր­ծունեություն»։

Այսպիսով՝ մանսագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հերթական անգամ փորձում է զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին՝ վերջիններիս համար ֆինանսական խնդիրներ ստեղծելու ճանապարհով։ Խնդիրն այն է, որ լրատվամիջոցները որոշակի եկամուտներ են ստանում նաև տարբեր ծառայությունների գովազդից, իսկ ԱԱՀ-ով հարկվելու պարագայում այդ եկամուտները շեշտակի կպակասեն, որոշ լրատվամիջոցներ էլ առհասարակ կհայտնվեն փակման վտանգի առաջ։

Ինչ վերաբերում է գիտության ոլորտին, ապա այս դեպքում նույնպես կառավարության առաջարկած փոփոխությունները ոլորտի վրա բացասական ազդեցություն են ունենալու՝ հանգեցնելով նրան, որ գիտությամբ զբաղվելը երիտասարդների համար դառնա անգրավիչ, և վերջիններս նախընտրեն ոչ թե գիտությամբ զբաղվել, այլ օրինակ պարեկ դառնալ, ինչի համար մեծ գիտելիքներ ու ջանքեր չեն պահանջվում։

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած քաղաքականության հետևանքով Հայաստանում գիտուժն աստիճանաբար վերածվելու է գիտհուշի, որի հետևանքներին հայ հանրությունը կբախվի մոտ ապագայում։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ