copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:08 07-09-2024

Վաղն էլ կասի` խմենք իմ հեծանիվի կենացը. Նիկոլի նպատակը զինվորին արժեզրկելն է․ Նաիրա Զոհրաբյան

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալած Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ զրույցում, որոնք Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից էին, ասել է՝ «Մենք խմում ենք զինվորի կենացը, բայց ոչ մեկը չի մտածում, որ զինվորի ծառայության պայմանը կախված է նրանից՝ հարկ վճարողը հարկ վճարել է՞, թե՞ չէ»։

Փաշինյանի այս արտահայտությունը դժգոհության ալիք էր բարձրացրել։

Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

«Շատ պարզ է, թե Նիկոլ,Փաշինյանը ինչու է օրինակը զինվորների կենացի վրա բերել։ Նա եկել է մեկ միսիայով, գլխատել հայոց պետությունը։ Իսկ երբ է գլխատվում պետությունը՝ գլխատում են բանակը, կրթությունը և եկեղեցին։ Այն արշավը սկսել էր Հայոց եկեղեցու դեմ 2018 թվականից, երբ, որ ինչ-որ վիժվածքի ծնունդներ ընդհուպ ուզում էին Վեհափառի կրծքի խաչը քաշել։ Չակերտավոր արշավը, որը սկսվեց հայ գրականության հանդեպ, եկեղեցու պատմության դասավանդման դեմ․ այս ամենը բերեց հանգեցրեց նրան, որ վերջին արարը դա հայոց բանակի ուղղակիորեն ջախջախումը դառնա։ Նրանց գլխավոր նպատակներից մեկը հայոց բանակը ոգուց զրկելն էր, դասալիքների բանակ հռչակելը։ Հիշենք նիկոլի կնոջ և Ալիևի նույնական հայտարարությունը, որ 12 հազար դասալիքներ են եղել 44-օրյա պատերազմում։ Հայոց բանակը կլուբնիկի բանակ սարքելն էր, բնականաբար՝ սեփական բիզնես շահերի համար։ Եվ բանակի հետ կապ չունեցող մարդկանց՝ նույն Պաշտպանության նախարարին, չհաշված կորպուսի հրամանատարներին՝ շարքային քայլիստներին բանակի պատասխանատուներ նշանակելն էր։ Եվ քանի որ իր կնոջ համար էլ մեր զինվորները, մեր որդիները մշտապես զոհվել են հանուն ոչնչի՝ հասկանալի է, որ իր համար հայրենիք, հող պահող զինվորը, որևէ արժեք ունենալ չէր կարող։ Հիմա Նիկոլը անընդհատ իր համար հերոսներ է ստեղծում․ մի օր հերոսը Պապ թագավորն է, մի օր հեծանիվն է, մի օր թենիսն է, մի օր էլ հարկատուն է»,- ասաց Նաիրա Զոհաբյանը։

Զոհրաբյանը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի ադեկվատ չլինելու տարածված կարծիքների մասին, և ասաց, որ շատերի կարծիքով՝ նա այս մեղքի ծանրությունից հոգեկան ներաշխարհի և ադեկվատության խնդիրներ ունի։ Իսկ ինքը վստահ էր, որ Փաշինյանը ադեկվատության հետ ոչ մի խնդիր չունի, 100%-ոց ադեկվատ է և ամեն ինչ մտածված է անում և հաշվարկված։

«Փաշինյանը պարզապես ունեզրկում, արժեզրկում է զինվորին, որովհետև մեզ համար միշտ առաջին կենացը բոլոր միջոցառումներին մենք բարձրացրել ենք բանակի և հայ զինվորի համար։ Վաղը կարող է ասի՝ եկեք հարսանիքներին խմենք իր հեծանիվի կենացը։ Եվ պատահական ոչինչ չի արվում։ Նա մեր արժեքային հմակարգն է ջարդում։ Վատն այն է, որ այս գործում նա ունի հասարակության շուրջ 13%-ի հիվանդ, աղանդավոր կարծիքի աջակցությնը, և այդ 13%-ը Նիկոլի սեկտայի աղանդավորներն են։ Նրանք ամենավտանգավոր, ամենապետականաքանդ, անձին դեգրատացնողներն են։ Նրանց դեմ պետք է պայքարել որպես ծայրագույն վտանգավոր, հասարակության մակարդակի համար վտանգ ներկայացնող աղանդի դեմ։ Երբ նոր իշխանություն գա, պետք է արգելի այդ աղանդը։ Ինքը, հենց այդ նիկոլիզմ աղանդի, սեկտայի վրա հենվելով, հետևողականորեն սպանոմ է հայոց պետականությունը։ Հայոց պետականության կործանման հարցում նրան նաև աջակցում են այնպիսի հզոր աջակիցներ, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը։ Եվ պատահական չէ, որ 3 օր առաջ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևն ասաց, որ Հայաստանի բանակի սպառազինության վրա վերահսկողություն պետք է սահմանի։ Արժեզրկելով հայ զինվորին, նա ուղակիորեն կատարում է Ալիևի հրահանգները»,- ասաց նախկին պատգամավորը։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:11 Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ shamshyan.com
21:58 Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ վարորդները հոսպիտալացվել են. shamshyan.com
08:38 Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
23:12 Արագածոտնի մարզում մի քանի տոննա խոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է. shamshyan.com
22:54 X-Group ընկերությունը խոստանում է կես միլիոն դրամ «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի նախնական կադրերը տրամադրողին
10:10 Ձորաղբյուրում երիտասարդը մուրճով կյանքից զրկել է մորաքրոջ որդուն
23:41 Հունգարիան չի տուժի Ուկրաինայի միջոցով ՌԴ գազի տարանցման հնարավոր դադարից. Պետեր Սիյարտո
12:30 Ուժեղ պայթյունի ձայն լսվեց, շենքը դղրդաց․ «Դոմուս»-ի հրդեհի ականատես
19:18 Վարժական հավաքի մասնակցին 50.000 դրամով տուգանել են Գորիսի զբոսայգում ծխելու համար
23:01 Էջմիածինը շատ եմ սիրում. այն շատ նման է Ստեփանակերտին