Ներքին 1 տարի առաջ - 11:28 07-09-2024

Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը պետք է բացառված լինի մեր կյանքում. Սրբազան

Մեր կյանքում պետք է վերացվեն այսօրվա իշխանությունների կողմից հանրության ներսում ստեղծած մեր պետության և հասարակության, ինչպես նաև Սփյուռքի դիմադրողականությունը քայքայած բոլոր բաժանարար գծերը, այս մասին «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկմանը հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Մենք կարող ենք և պետք է վերականգնենք ներքին հաշտությունը, որը եղել է այս պայքարի ամբողջ էությունը և բովանդակությունը։ Մեզ անհրաժեշտ է բաց աչքերով, սթափ, մաքուր մտքով նայել ապագային հենց վաղվանից։ «Նախկիններ-ներկաներ». այս արհեստական բանավեճը և պայքարը պետք է դադարել վերջանականապես։ Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը պետք է բացառված լինի մեր կյանքում»,-հայտարարեց Սրբազանը։

Նա ասաց, թե Հայաստանում պետք է բացառված լինի քաղբանտարկյալների գոյությունը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը