Հարցում 2 տարի առաջ - 16:00 06-09-2024

Ընդդիմությունը տեղով խնդիր է. հարցում

Չնայած 2020 թվականի 44-օրյա պատերազմում հայկական կողմի աղետալի պարտությունից հետո Հայաստանի ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատալով մի քանի շարժում նախաձեռնեց, սակայն, դրանցից ոչ մեկը հաջողության չհասավ, իսկ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պահպանել իր իշխանությունը։

Բազմաթիվ փորձագետների համոզմամբ՝ այս իրողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընդդիմության ներսում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք վերջինս չի կարողանում հաղթահարել, ինչի պաճառով էլ նրանց նախաձեռնած բոլոր շարժումները ձախողվում են։ Շատերը պնդում են նաև, որ ընդդիմության ձախողման պատճառներից մեկն էլ այն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն համախմբվում մեկ գաղափարի շուրջ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքով, անցորդներից հետաքրքրվել՝ որն է ընդդիմության հիմնական խնդիրը։

«Ընդդիմությունը տեղով խնդիր է, ո՞ւր է այնտեղ ընդդիմություն»,- ասաց մի կին։

«Միասնական չեն, մի գաղափարի շուրջ պիտի համախմբվեն»,- հավելեց մեկ այլ քաղաքացի։

Անցորդներից մեկն էլ իր խոսքում նշեց, որ ընդդիմության հիմնական խնդիրը աթոռն է․ «Որ գահին նստեն»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ