Մամուլ 1 տարի առաջ - 07:30 06-09-2024

Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակություն կմեկնի Կանադա. ու՞մ են նպատակահարմար գտել ընդգրկել պատվիրակության կազմում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում ընդդիմադիր պատգամավորները զրկված են միջազգային հարթակներում եւ պատվիրակությունների կազմում ընդգրկված լինելու եւ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից:

Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-30-ը պաշտոնական այցով Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն կմեկնի Կանադա՝ Օտտավա։ Պատվիրակության կազմում Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ընդգրկել է բացառապես իշխանության ներկայացուցիչներին, իրենից բացի՝ ընտրել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը հայտնի է իր խուլիգանական վարքագծով, եւ մամուլն այդ մասին բազմիցս գրել է:

Պատվիրակության կազմում են նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, որը հայտնի է իր քաղաքացիական կնոջ հանդեպ բռնություն գործադրելու ամոթալի պատմությամբ, Արման Եղոյանը, որը հայտնի է իր իմպուլսիվ բնավորությամբ եւ բազմաթիվ սկանդալների ու կռիվների մեջ է հայտնվել մինչ այս, եւ, վերջապես, Հասմիկ Հակոբյանը, ով Ալեն Սիմոնյանի նախկին օգնականն է, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ընկերուհին, որի բարեկամներն ու ծանոթները ԱԺ-ում են աշխատում կոռուպցիոն միջամտության արդյունքում:

Եվ ահա, նրանք գնում են օրինակելի, ժողովրդավարական երկիր Կանադա՝ ներկայացնելու ՀՀ Ազգային ժողովը: Մինչդեռ ԱԺ-ն հավաքական մարմին է, որտեղ կան նաեւ 2 ընդդիմադիր խմբակցություններ: Եվ հատկապես խորհրդարանական կառավարման երկրներում, ԱԺ-ի գործունեության շրջանակներում ընդդիմության ներկայացվածությունը պարտադիր է:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանին՝ պարզելու՝ ինչու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միանձնյա որոշմամբ կազմված Կանադա մեկնող պատվիրակության կազմում ընդդիմությունը չունի ներկայացվածություն:

«ԱԺ նախագահը նպատակահարմար է համարել պատվիրակության կազմում ընդգրկել այն պատգամավորներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստան-Կանադա բարեկամական խմբում եւ նպաստել են երկու երկրների բարեկամական կապերի զարգացմանը»,- պատասխանեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակը:

Այսինքն՝ ԱԺ նախագահն է գնահատում, թե ով է Կանադայի բարեկամը, մինչդեռ Հայաստան-Կանադա բարեկամական 21 հոգանոց խմբի ղեկավարը Իշխան Սաղաթելյանն է՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից, ով չի ներգրավվել պատվիրակության կազմում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում