Բնակարաններ, հողամաս, մեքենա, 26 մլն դրամ եկամուտ․ Լուսինե Բադալյանի և ամուսնու եկամուտը 
copy image url

Բնակարաններ, հողամաս, մեքենա, 26 մլն դրամ եկամուտ․ Լուսինե Բադալյանի և ամուսնու եկամուտը 

Ներքին 10 ամիս առաջ - 21:00 04-09-2024

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը, ովքեր կառավարության անդամների նմանությամբ նախորդ 6 տարիների ընթացքում շեշտակի բարելավել են իրենց կենսամակարդակը։

Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի և նրա ամուսնու՝ Վահագն Գևորգյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Լուսինե Բադալյանը, ով հանրությանն առավել հայտնի է Լուլու մականունով և Եռաբլուրում հրճվելով, 2018-ի իշխանափոխությունից հետո ամիսներ անց ԱԺ պատգամավոր ընտրվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, իսկ 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ նրան հաջողվեց պահպանել իր պատգամավորական մանդատը։ Նախքան 2018-ը Բադալյանն աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում և լրատվամիջոցներով՝ որպես հաղորդավար և լրագրող։

Որպես անշարժ գույք՝ Լուսինե Բադալյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 հողամաս՝ Արարատի մարզի Այնթափ համայնքում և 1 բնակարան՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Հողամասը նա ձեռք է բերել 1991 թվականի մարտի 31-ին, բնակարանը՝ 2013 թվականի հունվարի 14-ին։ Տարեվերջին երկու անշարժ գույքն էլ պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, իշխանական պատգամավորը չի հայտարարագրել։

Լուսինե Բադալյանը «Միկշին» ՍՊԸ-ում ունեցել է 48․800․000 դրամ արժեքով փոխառություն, որը տարեվերջին կազմել է 47․900․000 դրամ։

Իշխանական պատգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 198․071 դրամ, որը տարեվերջին հասել է 711․313 դրամի։ Բացի այդ, նա հայտարարագրել է 3․500․000 դրամ և 4000 դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 4․900․000 դրամ և 6300 դոլար։

Բադալյանի տարեկան եկամուտը կազմել է 16․031․771 դրամ, որից 10,508,461 դրամը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, իսկ մնացած 3․000․000 և 2․523․310 դրամը նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ համապատասխանաբար ՀՀ ԱԺ-ից և Ֆինանսների նախարարությունից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47․900․000 դրամ։

Պատգամավորի ամուսինը՝ Վահագն Գևորգյանը, հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարանը, որը, սակայն Լուսինե Բադալյանի հայտարարագրած բնակարանը չէ։ Այս բնակարանը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, և այն գնվել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին։ Այս բնակարանը նույնպես տարեվերջին պահպանվել է։

Գևորգյանը հայտարարագրել է 2014 թվականի արտադրության Ford մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021 թվականի հուլիսի 9-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Իշխանական պատգամավորի ամուսնու բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3․885 դրամ, որը տարվա ընթացքում կտրուկ աճել է՝ հասնելով 184․865 դրամի։ Որպես կանխիկ դրամ՝ տարեսկզբին նա հայտարարագրել է 3․800․000, տարեվերջին՝ 4․500․000 դրամ։

Վահագն Գևորգյանի տարեկան եկամուտները կազմել են 10․041․957 դրամ, որից 6․695․180, 148․875 և 1․163․001 դրամը նրա ստացած աշխատավարձն է՝ համապատասխանաբար «ԿԱՄԻ ԱԿՈՒՄԲ»-ից, «ՄՅՈՒԶԻՔ ՆԱՅԹ» և «ՄԻՏՈՅԱՆ» ընկերություններից, իսկ 2․034․901 դրամը հայտարարագրված է որպես այլ եկամուտ՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից։

Ամենից շատ դիտված

14:00 Դաշնակցությունը 130 տարում չի կոտրվել, հիմա էլ չի կոտրվելու. Տարոն Մանուկյան
16:00 Անցած տարի մեր հարևանը 3 տոննա զեյթունը թափեց, առնող չկար. դեղձավանցի
11:52 Հայաստանում երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ +43,7
11:23 Սահմանազատման անվան տակ հանձնված բարձունքում ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել
13:32 Ատամների մաքրման սարքը պայթել է հիվանդի բերանում, բայց նա շարունակել է հանգիստ պառկած մնալ
17:05 Մահացել է Գլխավոր դատախազի տատիկը
18:00 Փաշինյանին ֆրանսիացի ոչ մի պաշտոնյա չդիմավորեց, որովհետև անարժաններին չեն դիմավորում․ հարցում
21:43 Մեր տարածքն է, մեր ճանապարհն է, ուզում եք անցնեք, կարգ, կանոնով անցեք, ի՞նչ է նշանակում 100 տարով այս կամ այն ուժային կենտրոնը գա կանգնի, ինչու՞, ո՞ր իրավունքով
22:49 Փողոցի մեջտեղով, մեքենաների առջևով. ինչպես են մանկապարտեզի երեխաներին այգի տանում. տեսանյութ
15:25 Շանը մեքենային կապած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ