Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:05 03-09-2024

Բժշկականի վարձը 30%-ով թանկացել է. բուհը ստո՞ւմ է

Oragir.News-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական տարվա ցանկն ուսումնասիրելիս պարզեց, որ դարձյալ բավականին բարձրացել են ուսման վարձերը:

ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետում ուսման մինչև 2024-2025 սահմանվել է 1 միլիոն դրամ, իսկ 2024-2025 ուսումնական տարվանից սահմանվում է 1 միլիոն 300 հազար։

Հատկանշական է, որ վարձավճարների ավելացման ֆոնին չեն ավելացել դասախոսական կազմի աշխատավարձերը։

Թե ի՞նչ հիմնավորմամբ են վարձերը թանկացել՝ կրթական ծրագրերի թարմացո՞ւմ է եղել, նոր մեթոդնե՞ր են գործի դրվել, ուսման որա՞կն է փոխվել, սովորելուց հետո ապահովում են աշխատանքո՞վ․․․

Այս հարցերի պատասխանները ստանալու համար Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ, ով, սակայն, մեր զանգերին չպատասխանեց։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, սակայն մեր զանգերը այս դեպքում ևս մնացին անպատասխան։

Oragir.News-ը թեմայի առնչությամբ մեկնաբանության համար կապ հաստատեց ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ուսման վարձի թանկացումը կապված է միջազգային հավատարմագրում ստանալու հետ։

«Մենք միջազգային հավատարմագրում ենք ստացել։ ԵՊԲՀ դիպլոմը բոլոր երկրներում անցնում է։ Մյուս տարվանից, եթե մենք հավատարմագրում չստանայինք, մեր դիպլոմով ոչ մի տեղ չէին կարողանա աաշխատել։ Դա օրենքի պահանջ է արդեն, ոչ թե մեր օրենքի, այլ միջազգային մասով։ Մեր դիպլոմը ճանաչելի չէր լինի ամբողջ աշխարհում»,- ասաց նա, հավելելով՝ անհրաժեշտ քննությունները հանձնելուց հետո ԵՊԲՀ-ի ուսանողը կարող է այլ երկրում մեր համալսարանի դիպլոմով անցնել աշխատանքի։

Ստացվում է՝ ԲՈւՀ-ից «արդարացնում» են վարձավճարների բարձրացումը՝ ելնելով այն հանգամանքից, որ համալսարանը ստացել է միջազգային հավատարմագրում։ Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ նախորդ տարիներին ևս ԵՊԲՀ-ում ուսման վարձավճարների բարձրացում է եղել, փաստացի՝ ԵՊԲՀ-ից ստում են, փորձելով խաբել հանրությանն ու ԲՈւՀ-ում սովորողներին։

Ստացվում է՝ հակառակ իր պնդումների կառավարությունը ոչինչ չի անում մատչելի կրթություն ապահովելու համար:

Դժվար է ասել, որ կրթությունը համապատասխանում է գումարին ու առաջարկվող աշխատանքային պահանջ-հնարավորություններին:

Ներկայումս համալսարանները վերածվել են ոչ թե կրթության աղբյուրի, այլ բիզնես պրոյեկտի: Բուհերը, որոնց հիմնական առաքելությունը պետք է լիներ սերնդի կրթումը, նույն սերնդի հաշվին այսօր դարձել են խոշոր հարկատուներ:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի