Ներքին 2 տարի առաջ - 13:03 03-09-2024

Գյուղատնտեսությանը պետական աջակցությունը 7 անգամ մեծացել է. Պապոյանը՝ Չյու Դոնգյուին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը ու Նարեկ Հովակիմյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են ՊԳԿ-ի հետ համագործակցության խորացման ու ընդլայնման հնարավորությունները գյուղատնտեսության ոլորտի զարգացման, սննդամթերքի անվտանգության ապահովման, կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած մարտահրավերների հաղթահարման, վնասատուների դեմ արդյունավետ պայքարի միջոցով բուսասանիտարական կայուն վիճակի ապահովման և այլ ուղղություններով։

Ընդգծելով հատկապես գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության կարևորությունը՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ կառավարության համար այն գերակա ոլորտ է, և որպես դրա ապացույց շեշտվել է այն փաստը, որ վերջին տարիներին մոտ 7 անգամ մեծացել է ոլորտին տրամադրվող պետական աջակցության մասնաբաժինը։

Նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը կստեղծի ամուր նախադրյալներ և նոր հնարավորություններ՝ մրցունակ, շահութաբեր, կայուն զարգացող և ինդուստրիալ գյուղատնտեսության զարգացման համար:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ

Ձեզ գուցե հետաքրքրի