Ներքին 1 տարի առաջ - 11:48 03-09-2024

Ախթալայի կամրջի բացումը տեղի կունենա մոտակա օրերին․ Լոռու մարզպետ

Ընթացիկ տարվա մայիսին հեղեղումներից տուժել է Հայաստանի Լոռու մարզի 6 խոշորացված համայնքի 1140 բնակիչ։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։

«Մասնակի կամ ամբողջովին վնասվել է 251 բնակելի անհատական տուն ու բնակարան։ Տուժել է նաև 124 տնտեսվարող։ Բացի անշարժ գույքից, վնասվել են նաև տրանսպորտային միջոցներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 166»,-մանրամասնեց Ղազարյանը՝ հավելելով, որ հեղեղումների հետևանքով մեծ վնասներ են պատճառվել նաև գյուղատնտեսությանը՝ տնամերձ այգիներին, մի շարք բնակավայրերում էլ գետը քշել է տնամերձերում պահվող անասուններին։

Մարզպետի գնահատմամբ՝ ահռելի են եղել ենթակառուցվածքների վնասների ծավալները․ մոտ 42 հատվածներում ճանապարհները մասնակի կամ ամբողջությամբ վնասվել էին, ամբողջությամբ վնասված ճանապարհները 5-ն են։ Մասնակիորեն վնասվել էին նաև 20 կամուրջ, իսկ 4 ավտոմոբիլային կամուրջ ավերվել էին ամբողջությամբ։

Անդրադառնալով կամուրջների վերականգմանը՝ Ղազարյանը հայտնեց, որ ներկայում Ախթալայում ավելի մեծ թողունակությամբ կամուրջ է կառուցվում, որն անցանելի կլինի ավելի տարողունակ բեռնատարների համար։ Ախթալայի կամրջի բացումը տեղի կունենա մոտակա օրերին։

Առաջիկայում կավարտվեն նաև մի քանի այլ կամուրջների վերականգնման աշխատանքները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից