Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:37 22-06-2021

Մոտակա օրերին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +41

Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում հունիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է հունիս ամսին հայ օդերևութաբանության պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում՝ մինչև +41 աստիճան։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Հունիսյան ջերմաստիճանի ռեկորդը Արարատյան դաշտի և Երևանի համար պատկանում է 1998 թ. հունիսի 22-23-ին +39.3․․․+39.4 աստիճան: