Ներքին 2 տարի առաջ - 22:30 02-09-2024

Բնակարաններ, սեփական տուն, մեքենա, 24 մլն դրամ եկամուտ․ Լենա Նազարյանի և Նարեկ Բաբայանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը, ովքեր կառավարության անդամների նմանությամբ նախորդ 6 տարիների ընթացքում շեշտակի բարելավել են իրենց կենսամակարդակը։

Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի և Նարեկ Բաբայանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Լենա Նազարյանը 2017 թվականից առ այսօր ԱԺ պատգամավոր է, իսկ 2019-2021 թվականներին զբաղեցրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնը, աչքի ընկել այն հանգամանքով, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից հեռացած պատգամավոր Թագուհի Թովմասյանին անվանել էր «իդիոտկա»։ Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը 2018-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, իսկ 2021-ին պատգամավոր է ընտրվել՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով։

Որպես անշարժ գույք՝ Լենա Նազարյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Առինջ համայնքներում, ինչպես նաև 1 սեփական տուն՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, կրկին համատեղ սեփականությամբ։ Երկու բնակարաններն էլ Նազարյանը գնել է պատգամավոր դառնալուց հետո՝ 2022-ի ապրիլի 27-ին և 2017-ի հոկտեմբերի 12-ին, իսկ սեփական տունը նա ժառանգություն է ստացել՝ 2009 թվականի հոկտեմբերի 23-ին։ Տարեվերջին բնակարաններն ու սեփական տունը պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Լենա Նազարյանը չի հայտարարագրել։

Նազարյանը հաշվետու տարվա՝ 2023 թվականի ընթացքում, առևտրային բանկերից մեկում ներդրել է 1․200․000 դրամ ավանդ։

Լենա Նազարյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 888․633,23 դրամ, տարեվերջին՝ 2․981․491 դրամ և 292․59 եվրո։ Կանխիկ դրամ Նազարյանը չի հայտարարագրել։

Նազարյանի տարեկան եկամուտը կազմել է 14․347․867 դրամ, որից 10․074․359 Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 2 մլն դրամ եկամուտ նա ստացել է բնակարանը վարձակալության տալու դիմաց, իսկ 2․273․508 դրամը պատգամավորը հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 42․833․777 դրամ։

Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է կնոջ հայտարարագրած 2 բնակարանները՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Առինջ համայնքներում, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Որպես շարժական գույք՝ Բաբայանը հայտարարագրել է 2009 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021-ի փետրվարի 12-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Բաբայանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 529․183,5, տարեվերջին քառապատկվել է՝ հասնելով 2․098․736,37 դրամի։ Նա նույնպես կանխիկ դրամ չի հայտարարագրել։

Նարեկ Բաբայանի տարեկան եկամուտը կազմել է 9․916․600, որը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 42․833․777 դրամ։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին