ՀՀ-ն Բաքվին երեկ նոր առաջարկ է ներկայացրել

Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 14:15 31-08-2024
ՀՀ-ն Բաքվին երեկ նոր առաջարկ է ներկայացրել, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Առաջարկի էությունը հետևյալն է՝ Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված է, ներառյալ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասություններից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։

Մենք առաջարկել ենք վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դրանք ստորագրել որպես Խաղաղության պայմանագիր, որովհետև դա հենց Խաղաղության պայմանագիրն է։

Ինչո՞ւ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև այդտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները»։

Ամենից շատ դիտված