Արտաքին 4 տարի առաջ - 20:38 12-05-2022

Բայդենը Թուրքիային զենք վաճառելու առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին

Թուրքիային արդիականացված սպառազինություն, թեթև զենքեր և այլ տեխնիկական սարքավորումներ վաճառելու հարցին հավանություն տալու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես դիմել է Կոնգրեսին։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

Թուրքական Sözcü լրատվակայքը, հղում անելով ամերիկյան The Wall Street Journal պարբերականին, հայտնում է, որ Բայդենը նպատակ ունի ավելի ուշ առանձին փաթեթով Կոնգրեսի հաստատմանը ներկայացնելու Թուրքիային 40 միավոր նոր սերնդի F-16 կործանիչներ վաճառելու առաջարկը։ Ու այդ քայլով ստուգում է Կոնգրեսի աջակցության մակարդակը կործանիչների վաճառքի հարցում:

Հաղորդվում է, որ տեխնիկական սարքավորումների, թեթև զենքերի ու ծրագրային ապահովումների վաճառքի առաջարկը զգալի աջակցություն է ստացել կոնգրեսականների կողմից: Գործարքը թույլատրելու մասին դրական է արտահայտվել մասնավորապես Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առանցքային անդամներից Ջիմ Ռիսչը, սակայն դեռ իր կարծիքը չի հայտնել հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, որը հայտնի է Թուրքիայի դեմ ավելի խիստ հայտարարություններով:

Բայդենի վարչակազմի ներկայացված առաջարկով Թուրքիային զենքի ու տեխնիկական միջոցների վաճառքի փաթեթը կարող է կազմել 300-400 մլն դոլար:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում