Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:35 28-08-2024

Փաշինյանն ասում էր՝ ձե՞զ ինչ, Արցախի հարցի շուրջ ինչ ուզում, այն էլ բանակցում եմ․ Բազեյան

Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, որը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեց փաստարկներ, թե ինչպես Փաշինյանը մեր հպարտ ու հաղթական ժողովրդին տարավ հանպատրաստից պատերազմի և պարտության մատնեց մեր ժողովրդին։

Բազեյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը և նրա գաղափարակից պաշտոնյաները ենթարկվելու են ՀՀ օրենքով սահմանված կարգով դատական պատասխանատվության՝ Հայաստանին հանպատրաստից պատերազմի տանելու, տաղանդավոր ու հաղթական հայ ժողովրդին պարտության մատնելու, Արցախն ամբողջությամբ թշնամուն հանձնելու և Հայաստանի մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր, պաշտպանական կարևոր գիծ թշնամուն թողնելու, 5 հազարից ավելի զինվորների զոհաբերելու համար։

Նրա խոսքով՝ Փաշինյանը լրագրողներին ասում էր՝ «ձե՞զ ինչ, Արցախի հարցի շուրջ ինչ ուզում, այն էլ բանակցում եմ»։

Բազեյանը նաև ներկայացրել է ճանապարհային քարտեզ, թե ինչպես կարող են հեռացնել այս իշխանությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը