Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:01 28-08-2024

Լոնդոնում աճուրդի են հանվել Սալվադոր Դալիի՝ ավտոտնակում հայտնաբերված վիմատպությունները

Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի (1904-1989 թթ.) վիմատպությունները, որոնք մոտ կես դար պահվել են Լոնդոնի կենտրոնի ավտոտնակներից մեկում, աճուրդի են հանվել Մեծ Բրիտանիայի Hansons աճուրդային տանը։

The Times-ը հաղորդում է, որ խոսքը հին հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի «Սիրո գիտություն» պոեմի համար նկարազարդումների շարքի մասին է։

Այդ վիմատպություննրերը, որոնք պատկերում են հին հունական առասպելների հերոսների, Դալին ստեղծել է 1970-ական թվականներին։ Դրանք աճուրդով կվաճառվեն սեպտեմբերի 30-ին։ Hansons-ի փոխտնօրեն Քրիս Քերքեմը հայտնել է, որ այդ գործերը պատահաբար է հայտնաբերել իր հաճախորդներից մեկի տուն այցելության ժամանակ:

«Երբեք չգիտես, թե ինչ կհայտնաբերես սովորական տնային այցի ժամանակ: 1970-ականներին գնորդը համեստ 500 ֆունտ ստեռլինգ է վճարել առանց շրջանակների վիմատպությունների համար Լոնդոնի կենտրոնական պատկերասրահում փակ վաճառքի ժամանակ: Նա դրանք գնել է, որպեսզի շրջանակներում դնի Բերքլի Սքվերի իր տանը, բայց գործն այդպես էլ դրան չի հասել: Ուստի դրոշմանկարները հայտնվել են նրա ավտոտնակում։ Դրանք կրկին հայտնաբերվել են, երբ նա հիմնավոր մաքրություն է սկսել: Նա ցանկանում է թոշակի անցնել և տեղափոխվել արտասահման, այնպես որ, նրա վիմատպությունները վերջապես կհայտնվեն աճուրդում», - նշել է Քերքեմը։

Դալին ծնվել է 1904 թվականի մայիսի 11-ին։ Նա համարվում է սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա ստեղծել է հարյուրավոր գործեր։ Նկարիչը մահացել է 1989 թվականի հունվարի 23-ին Ֆիգերես քաղաքում։ Նկարչի աճյունը գտնվում է Ֆիգերեսի Դալիի թատրոն-թանգարանում:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի