Իսրայելում աճուրդի են հանվել Օսվենցիմի դրոշմները
copy image url

Իսրայելում աճուրդի են հանվել Օսվենցիմի դրոշմները

Արտաքին 3 տարի առաջ - 13:06 03-11-2021

Իսրայելի Հոլոքոստի և Հերոսության ազգային հուշահամալիրի (Յադ Վաշեմ) պաշտոնյաները քննադատել են երուսաղեմցի աճուրդավարի՝ Օսվենցիմի մահվան ճամբարի բանտարկյալներին դրոշմելու համար նախատեսված գործիքների հավաքածուն վաճառելու մտադրությունը:

Ասեղներից պատրաստված դրոշմների հավաքածուն «Հոլոքոստի ամենացնցող իրն է», ասվում է աճուրդի կայքում:

Նացիստները բանտարկյալների ձեռքերին թվեր և տառեր էին դրոշմում։ Փրկվածների վրա դեռ պահպանվում են դրանց հետքերը։ Դա Ադոլֆ Հիտլերի ռեժիմի ամենամռայլ խորհրդանիշներից էր։

Աճուրդի կազմակերպիչ Մեհր Ցոլմանն ասել է, որ լոտը վաճառում է պատմության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար: «Ես վերջինն եմ, որը թերագնահատում կամ նվազեցնում է Հոլոքոստի նշանակությունը:- նրա խոսքը մեջբերում է Times of Israel-ը,- Վաճառքից առաջ ես ուզում եմ համոզվել, որ իրը ճիշտ ձեռքերում կհայտնվի և կօգնի պահպանել ողբերգության մաին հիշողությունը»։

Լոտը բաղկացած է 14 դրոշմից և արտադրողի՝ Aesculap-ի հրահանգների բուկլետից: Նոյեմբերի 9-ին կայանալիք աճուրդում դրա մեկնարկային գինը 10 դոլար է, այս պահին լոտի համար առաջարկվող գումարը 3400 դոլար է։