Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 13:33 28-08-2024

Քանի մարդ է մահացել կապիկի ծաղիկ հիվանդությունից

Ընթացիկ տարում կապիկի ծաղիկ (mpox) հիվանդությամբ վարակվելու 16 հազար դեպք է արդեն արձանագրվել։ Մահացել է 575 մարդ, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Համաձայն հրապարակված տեղեկատվության, 2022 թվականից ի վեր, երբ հայտարարվել է կապիկի ծաղիկ հիվանդության գլոբալ բռնկման մասին, ԱՀԿ-ն ստացել է ավելի քան 100 հազար վարակման դեպքի մասին հաստատված տեղեկություն։ Հիվանդության հարուցիչը շրջանառվում է ամբողջ աշխարհում։

Հատկապես վարակման դեպքերը շատ են Աֆրիկայում։ Այստեղ եւս հիվանդության բռնկման աշխարհագրությունն ընդլայնվել է։ Ամենաշատ վարակման դեպքերը Աֆրիկայում արձանագրվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Այստեղ կենտրոնացված են այս տարվա վարակման դեպքերի 90 տոկոսը, նշված է ԱՀԿ տեղեկատվության մեջ։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի