Արտաքին 2 տարի առաջ - 20:20 26-08-2024

Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հաստատել է նավի վրա վթարից երկու նավաստու զոհվելու լուրը

Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է ռուսական Navis 2 բեռնատար նավի վրա վթարի հետևանքով երկու նավաստիների մահը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով գլխավոր հյուպատոսությանը, օգոստոսի 23-ին Բանդիրմա նավահանգստում տեղակայված ռուսական նավի վրա տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ։

Տեղի իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում՝ պարզելու նրանց մահվան հանգամանքները։

Միջադեպի մասին լրատվամիջոցները հայտնել են օգոստոսի 24-ին։ Ենթադրվում է, որ Կոնստանտին Մարտինովը (46 տարեկան) և Դմիտրի Մոչալովը (52 տարեկան) թունավորվել են պահեստում շմոլ գազից։

Ըստ նավի գործակալական ծառայություններ մատուցող ընկերության՝ նավաստիները մահացել են տախտակամածի լյուկներից մեկի մեջ ընկնելուց հետո։ Գազից թունավորման վարկածի վերաբերյալ, ինչպես նշում են ընկերությունից, դեռ հստակ եզրակացություն չկա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը