Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:25 26-08-2024

Վթարային շենքը ադրբեջանցիների մոտ լինելուց ավելի մտահոգիչ էր. Կիրանցի դպրոցի տնօրեն

Սեպտեմբերի 2-ին Կիրանցի աշակերտները կգնան նոր կառուցվող դպրոց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման արդյունքում Կիրանցում նորակառույց դպրոցը սահմանից մոտ 40 մետր հեռավորության վրա է։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղի դպրոցի շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին։
«Հիմա աշխատում ենք, որ ժամանակին պատրաստ լինի։ Դեռ որոշ աշխատանքներ կան, որ դպրոցը վերջնական հանձնվի շահագործման»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ արդյոք ծնողները մտահոգություն չունեն, հաշվի առնելով, որ դպրոցը հեռու է սահմանից 40 մետր։ Բաբինյանը նկատեց՝ դպրոցի նախկին շենքը վթարային էր, ինչն ավելի մտահոգիչ էր։
«Ոչ մի մտահոգոթյուն չկա, քանի որ հին շենքը 3-րդ, 4-րդ կարգի վթարային է՝ ամենամեծ մտահոգությունը հին շենքի մասով է, որ կարող է վաղը մյուս օրը փլվի։ Թե չէ 100 մետր ներքև կամ վերև բան չի փոխում։ Մեր հին շենքն էլ 100 մետր է հեռու սահմանից՝ ինչ տարբերություն։ Հին շենքի հետ համեմատած սա ապահով է։ Մեր սահմանապահը կանգնած, մենք խնդիր չենք տեսնում, միջպետական ճանապարհը աշխատում է, պարսպապատված է, մի հատ էլ ճանապարհի մոտ պարիսպ։ Մենք վստահում ենք մեր բանակին, մեր սահմանապահ ուժերին։ Եթե տենց նայենք ուրեմն մեր տներն էլ անվտանգ չի»,- ասաց նա։

Հարցին՝ քանի որ դպրոցի շենքային պայմաններն արդեն բարելավվել են, պատրաստվու՞մ են դիմել միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստանալու համար, տնօրենը պատասխանեց․
«Շուտով միջնակարգ կդառնա։ Մարզպետն էլ է դիմել ու դրական արձագանք է եղել։ Մեր երեխաներն էլ ուրիշ գյուղ չեն գնա համայնքից։ Դա դրական բան է մեր ծնողների, մեր համայնքի, մեր երեխաների համար։ 41 աշակերտ ենք ունեցել, հիմա պակասել է թիվը, քանի որ դեռ միջնակարգի հրամանը չկա, 8 աշակերտ այլ գյուղեր են գնում միջնակարգ դպրոց»։





Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա