Արտաքին 2 տարի առաջ - 15:11 21-08-2024

Իրանը դիմում է ուղարկել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար

Իրանը դիմում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար:Այս մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետության դիմումը Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները տեղի են ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով՝ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի