Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 18:11 29-05-2026

Հայաստանում պետք է անցկացվի հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ․ ԵԱՏՄ առաջնորդների հայտարարությունը

ԵԱՏՄ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին ու Հայաստանի հնարավոր եվրաինտեգրման հետևանքներին․

«Մենք՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահներս,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ 2025 թվականին ՀՀ ԱԺ կողմից «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի ընդունումն ու ՀՀ նախագահի կողմից դրա ստորագրումը, նաև Եվրոպական միության կողմից ՀՀ կառավարության եվրոպական ձգտումների հաստատումը, որն արտահայտվել է 2026 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստան – Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագրում,

նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար առաջացող էական ռիսկերը,

որոշեցինք, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Եվրասիական միջկառավարական խորհրդում 2026 թվականի դեկտեմբերին նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում կներկայացնեն զեկույց ՀՀ նկատմամբ ԵԱՏՄ մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։

Կիսում ենք այն դիրքորոշումը, ըստ որի անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետությունում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով», – ասված է հայտարարության մեջ։


Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան