Մամուլ 2 տարի առաջ - 08:30 21-08-2024

Դպրոցի տնօրենի հոր մահն իրարանցում է առաջացրել կոլեկտիվի և ծնողների շրջանում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեւանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանի հոր մահն իրարանցում է առաջացրել դպրոցական կոլեկտիվի եւ ծնողների շրջանում։ Դասվարներին եւ դասղեկներին հրահանգ է իջեցվել, որ դրամահավաք կազմակերպեն, որպեսզի բոլոր դասարանների կողմից ծաղկեպսակներ տանեն տնօրենի հոր թաղմանը։ Որոշ դասղեկներ փորձել են ընդդիմանալ, սակայն արժանացել են պարսավանքի եւ վախենալով, որ կարող են իրենց հետ թարսվել, ծնողներին խնդրել են մեկ մարդու պես մասնակցել ծաղկեպսակներ գնելու դրամահավաքին։ Ճիշտ է, գումարը մեծ չի եղել՝ 500-1000 դրամ, սակայն որոշ ծնողներ էլ են դժգոհել։ Մենք կապվեցինք փոխտնօրեն Ելենա Ոսկանյանի հետ, ով վստահեցրեց, որ ինքը չի նախաձեռնել դրամահավաքը, դա եղել է ուսուցիչների եւ ծնողների ցանկությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ