Մամուլ 2 տարի առաջ - 08:49 14-08-2024

Նոր հնարամիտ սպառնալիքներ` Սրբազանի հետ հանդիպողներին ուղղված․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մինչ երեւանում բակային հանդիպումներ սկսելը , «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ու իր թիմակիցները մարզային այցելություններ էին իրականացնում: Նրանք եղան հայաստանյան մի շարք մարզերում, սակայն, եթե առաջին այցերը մարդաշատ էին, հատկապես` Սյունիքում, Արագածոտնում հարյուրավոր քաղաքացիներ մասնակցում էին Սրբազանի հետ հանդիպումներին, ապա վերջին հանդիպումներն ակնհայտորեն սակավամարդ էին՝ Գեղարքունիքում, Արարատի մարզում ։

Արարատի մարզի վարչական ղեկավարներից մեկը մեզ պատմեց, որ մինչ սրբազանի այցը տեղական իշխանությունը հատուկ զգուշացրել է համայնքի ղեկավարներին, վարչական ղեկավարներին՝ որ համայնքում Սրբազանի հետ հանդիպումները մարդաշատ լինեն, այդ համայնքները կզրկվեն պետական ծրագրերից, սուբսիդիաներից, մինչեւ անգամ թոշակառուներին են վախեցրել, որ թոշակից կզրկվեն։

Մարզի բնակիչներն էլ նախընտրել են անցավ գլուխները ցավի տակ չդնել, մինչեւ անգամ համոզել են ակտիվ ընդդիմադիրներին, որ չմասնակցեն Սրբազանի հավաքներին՝ իրենց համայնքը, գյուղը չդարձնելով իշխանության թիրախ։ Եւ տեղական «հայրենասիրությունը» հաղթել է:

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան