Արտաքին 3 տարի առաջ - 11:41 07-12-2022

Չավուշօղլուն կրկին Հունաստանին ուղղված սպառնալիքներ է հնչեցրել

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ Հունաստանին ուղղված սպառնալիքներ է հնչեցրել։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն Հունաստանին սպառնացել է Անկարայում Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Չավուշօղլուն շեշտել է, որ Աթենքը պետք է հրաժարվի զենք տեղակայել կղզիներում, որոնք, ըստ միջազգային պայմանագրերի, համարվում են ապառազմականացված գոտիներ։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիան չի անտեսի իր դեմ ուղղված սպառնալիքները։

«Թուրքիան չի անտեսի իր դեմ ուղղված սպառնալիքները։ Նա, ով քամի է ցանում, մրրիկ կհնձի։ Եթե ​​Հունաստանը դեմ լինի տարածաշրջանում խաղաղությանը և հետքայլ չանի, ապա Թուրքիան տեղում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը»,- հայտարարել է նա։

Թուրքիայի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել Էգեյան ծովի կղզիների տարածքում Հունաստանի կողմից անցկացվող զորավարժությունների վրա, որտեղ, ըստ պայմանավորվածությունների, զենք չի կարող տեղակայվել։

Չավուշօղլուն նաև մեկնաբանել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմային։ Նրա խոսքով՝ Անկարան մշտապես աջակցել է դաշինքի ընդլայնմանը, «սակայն ահաբեկիչներն աջակցություն են վայելում վերոնշյալ երկու երկրներում»։

«Շվեդիայում իշխանափոխությամբ այս հարցում դրական տեղաշարժեր եղան։ Հայտարարվել է Թուրքիայի նկատմամբ սահմանված սպառազինության էմբարգոյի վերացման մասին։ Ինչ վերաբերում է Ֆինլանդիային, ապա Հելսինկիից Անկարայի հետ կապված սահմանափակումների վերաբերյալ նմանատիպ հայտարարություն դեռ չենք լսել, բայց ակնկալում ենք։ Ուզում եմ ընդգծել, որ Թուրքիան այս երկու երկրների միջև մոտեցումներում որևէ տարբերություն չի դնում։ Միևնույն ժամանակ, արժե ընդունել, որ Թուրքիան Ֆինլանդիայի հետ ավելի քիչ խնդիրներ ունի, քան Շվեդիայի հետ»,- ասել է Չավուշօղլուն։

Վերջինս նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու երկու երկրների դիմումների վերաբերյալ Թուրքիայի վերջնական որոշումը լիովին կախված է անվտանգության ոլորտում այդ երկրների ստանձնած պարտավորությունների կատարումից։



Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն

Ձեզ գուցե հետաքրքրի