Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:37 13-08-2024

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տիգրան Մակարյանի, Աբովյանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Հովհաննես Աբրահամյանի, Բերդի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սևակ Բադալյանի թեկնածությունները։