Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:45 13-08-2024

Այս մեթոդներով որևէ դաշնակցականի չեն կարողանալու լռեցնել. Իշխան Սաղաթելյան

Սա ի սկզբանե կարված շինծու քրեական գործ է՝ դասական քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատական նիստին։

«Այս դատարանների հետ վաղուց շատ հույս չունենք և ակնհայտ է, որ այսօր դատական համակարգը, բացառությամբ մի քանի դատավորների, դարձել է Փաշինյանի ապօրինի հրահանգները դակողը։ Շատ մեծ հույսեր չենք փայփայում այս նիստից։ Դաշնակցության անդամները՝ շարքայինից մինչև ղեկավարություն, այս թուրքական իշխանությունների կողմից հետապնդվել են և շարունակում են հետապնդվել։ Սա նաև տեսակի կռիվ է։ Սարքել մարդկանց գլխին՝ կեղծ ձայնագրություններով, մեկուսացնել մարդկանց, ճնշում բանեցնել՝ իրենց ծրագիրն իրականացնելու համար, բայց այս մեթոդներով որևէ դաշնակցականի չեն կարողանալու լռեցնել»,- ասել է Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ