Երևան +16°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 21:12 11-08-2024

Հայ ծանրորդները «Հայաստանի տանը» հանդիպեցին երկրպագուներին

Փարիզի Օլիմպիական խաղերի նորընծա փոխչեմպիոն, գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը, ծանրորդներ Գարիկ Կարապետյանն ու Անդրանիկ Կարապետյանն այսօր հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ:

Ներկաներին ողջունել և ծանրորդներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա բարձր է գնահատել մարզիկների և մարզիչների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ Օլիմպիական խաղերում նույնիսկ մասնակցությունն արդեն մեծ նվաճում է:

Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, «Fastex», «Յունիբանկ» և «Յուքոմ» ընկերություններին աջակցության համար:

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, շնորհավորելով մարզիկներին, նշել է՝ Օլիմպիական խաղերում պատահական մասնակիցներ չեն լինում. «Հպարտ ենք ձեզնով և շնորհակալ ենք մեզ պարգևած անմոռանալլի զգացողությունների համար: Վստահ եմ՝ հաջորդ մրցումներում դարձյալ բերկրանքի շատ պահեր ենք ապրելու: Ակնհայտ է՝ որևէ այլ ոլորտում չկա հաջողություն, որն այն աստիճան միավորում է, որքան՝ սպորտում, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլև՝ սփյուռքում: Շնորհակալ ենք նաև «Հայաստանի օլիմպիական տան» նախաձեռնության համար, որը երկրպագու-մարզիկ կապերն ամրապնդելու հիանալի հնարավորություն էր»:
Օլիմպիական փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և հայ համայնքի հետ հանդիպման հնարավորության համար. «Շնորհակալ եմ այսպիսի աջակցության համար: Թե՛ մարզադահլիճում, թե՛ «Հայաստանի օլիմպիական տանը» շատ մեծ ջերմություն ենք զգացել: Շնորհակալ ենք ոգևորելու, աջակցելու և մեր կողքին լինելու համար: Շատ ուրախ եմ այս մեդալի համար: Իհարկե, այստեղ էինք եկել այլ նպատակներով, բայց ունենք այն, ինչ ունենք»:

Ծանրորդ Գոռ Մինասյանը, որը հանդես է գալիս Բահրեյնի դրոշի ներքո, ևս շնորհակալություն է հայտնել աջակցության համար. «Շատ մեծ ոգևորությամբ եք երկրպագել մեր բոլոր մարզիկներին, ներկա եք եղել մրցումներին: Այդ մեծ դահլիճներում մշտապես լսվում էին մեր երկրպագուների վանկարկումներն ու ծածանվում էր Հայաստանի դրոշը: Դա շատ ողջունելի է:

Շնորհակալ ենք աջակցության համար: Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո սա լավագույն դահլիճներից մեկն էր, որը լի էր հայերով»:

Այնուհետև, մարզիկները լուսանկարվել են երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել և շփվել նրանց հետ: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները ևս շնորհակալություն են հայտնել հյուրընկալության, Փարիզ-2024-ի ողջ ընթացքում օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումների և անվանի մարզիկների հետ հանդիպումների համար:
adv_banner

Ամենից շատ դիտված

14:35 Մահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը
10:30 Դդումի կուտը միշտ չէ, որ օգտակար է․ ինչպես գցեցին և նստեցրին Առուշ Առուշանյանին
21:35 Ձերբակալվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը
22:14 Երևանում Ford-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը շպրտվել, կրկնակի վրաերթի է ենթարկվել Mazda-ի կողմից և տեղում մահացել. shamshyan.com
22:47 Հերթական արտակարգ դեպքը՝ Երևանում. հսկայական ծառը արմատախիլ է եղել ու ընկնել մեքենաների վրա. shamshyan.com
14:53 Տրակտորներով կապել, քաշքշում են, բայց շենքը չի քանդվում․ Պարույր Սևակում խառն են
09:25 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
22:30 Սեփական տուն, հողամասեր, միանվագ խոշոր գնումներ, 119 մլն դրամ եկամուտ․ Արսեն Թորոսյանի և կնոջ ունեցվածքը
19:21 6 եղբայր էին․ Շիրակում ավտովթարից մահացած տղամարդը Ջրաձոր գյուղից էր, ամուսնացած չէր
14:08 Երևանում Shacman բեռնատարը «Հյուսիս-հարավ» ճանապարհին կիսակողաշրջված հայտնվել է բետոնե պարսպի վրա. shamshyan.com