Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:05 10-08-2024

Բրիտանական հայտնի ընկերությունը լիցենզիոն խոշոր պայմանագիր է կնքել հայկական արտադրողի հետ

Արմենիան Տոբակո Քոմփանի» /Armenian Tobacco Company, ATC/ ընկերությունը լիցենզիոն խոշոր պայմանագիր է ստորագրել բրիտանական Imperial Brands խմբի անդամ Reemtsma Cigarettenfabriken GmbH ընկերության հետ: Պայմանագրի կողմ է հանդիսանում նաև Ավերս ՍՊԸ-ն, որը Imperial Brands-ի էքսկլյուզիվ դիստրիբյուտորն է Հայաստանի Հանրապետությունում:

Օգոստոսի 8-ին գործարանում տրվել է համագործակցության պաշտոնական մեկնարկը, որին ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ պատգամավորներ, Imperial Brands խմբի անդամ Reemtsma Cigarettenfabriken GmbH ընկերության ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանը, «Ավերս» ընկերության ներկայացուցիչ Կարո Շահբազյանը, ATC ընկերության կոմերցիոն տնօրեն Գուրգեն Նարիմանյանը։

ATC-ն Հայաստանում միակ ընկերությունն է, որի գործարանում նախատեսվում է աշխարհահռչակ երկու ապրանքանիշերի արտադրություն: Միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան արտադրանքի վաճառքն իրականացվելու է հայաստանյան շուկայում:
Սա ATC-ի և Imperial Brands-ի համագործակցության առաջին քայլն է: Գործընկերության հաստատմանը մեծապես նպաստել է այն հանգամանքը, որ ATC ընկերությունը իր նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների, վերջին սերնդի հոսքագծերի և փորձառու մասնագետների առկայության շնորհիվ պատրաստ է միջազգային չափորոշիչներին համապատասխան լայնածավալ արտադրություն իրականացնել:

«Նախկին խորհրդային երկրներից սա առաջին դեպքն է, երբ միջազգային արտադրողը լիցենզիոն համաձայնագիր է ստորագրում տեղական արտադրողի հետ։ Նախկին փորձն այն է, որ այդ արտադրողներն իրենք են գործարաններ հիմնադրում և իրենք են կազմակերպում-կառավարում արտադրության ամբողջ գործընթացը։ Այս պարագայում մենք ստացել ենք իրավունք՝ իրենց փոխարեն արտադրելու, ինչը, ենթադրում է, որ մենք ամբողջությամբ առաջնորդվելու ենք իրենց տեխնոլոգիաներով, իրենց չափորոշիչներով»,- իր խոսքում նշեց ATC ընկերության կոմերցիոն տնօրեն Գուրգեն Նարիմանյանը։

Զուգահեռաբար, ATC-ում տեղի է ունեցել ղեկավար մարմնի փոփոխություն, և ներկայումս հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում նոր որակ ապահովելու, ընկերության ապրանքատեսականին նոր ապրանքանիշերով համալրելու, ինչպես նաև միջազգային նորանոր շուկաներ գրավելու համար: Մասնավորապես, 2024-2027 թվականների ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ավելի քան 13 միլիարդ ՀՀ դրամի ներդրում, ընկերությունում առկա 70 աշխատատեղերին կավելանան ևս 200-ը: Աշխատավարձի և արտոնությունների ֆոնդը երկու հերթափոխերով աշխատելու դեպքում մեկ աշխատողի հաշվարկով կկազմի միջինը 385,000 ՀՀ դրամ:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան