Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:25 08-08-2024

Հայտնի է՝ օկուպացիայից հետո Ադրբեջանը քանի մարդ է բնակեցրել Արցախում

Հուլիսի 31-ի դրությամբ Ադրբեջանն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում բնակեցրել է 2036 ընտանիք (7901 մարդ): Այս մասին հայտնել է Ադրբեջանի Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեն։

Նշվում է, որ 822 ընտանիք (3132 մարդ) բնակեցվել է Վարանդա քաղաքում, 147 ընտանիք (570 մարդ)՝ Շուշիում, 552 ընտանիք (2031 մարդ)՝ Բերձորում, 44 ընտանիք (169 մարդ)՝ Իվանյանում։

Բացի այդ, 20 ընտանիք (90 մարդ) բնակեցվել է Թալիշ գյուղում, 175 ընտանիք (871 մարդ)՝ Աղալիում, 59 ընտանիք (215 մարդ)՝ Սուսում, 217 ընտանիք (823 մարդ)՝ Աղավնոյում:

Նշենք, որ 2023-ի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնակցումից հետո ավելի քան 100,000 արցախցի ենթարկվել է էթնիկ զտման ու հարկադրաբար լքել հայրենիքը: