Ներքին 2 տարի առաջ - 17:30 08-08-2024

ՌԴ-ն չի արգելել ՀՀ-ից արտահանումը․ Գևորգ Պապոյան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետք է աշխատի, որպեսզի թույլ չտա սանիտարական նորմերի խախտումներով սննդամթերք արտահանել Ռուսաստան։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով հարցին` արդյոք Ռուսաստանն արգելք է սահմանել իր երկիր միրգ-բանջարեղեն տեղափոխելու համար։

«Նման բան չկա։ Որոշ ընկերությունների դեպքում խնդիրներ էին հայտնաբերվել, և այդ ընկերություններին թույլ չեն տվել, բայց դա չի նշանակում, որ Հայաստանին են արգելել։ 100-ավոր ընկերություններ կան, որոնք արտահանում են, գործընթացը շարունակվում է, և ցավոք կան ընկերություններ էլ, որ նման խնդիրների առաջ են կանգնել»,- նշել է Պապոյանը։

Նա ասել է, որ ՍԱՏՄ-ն պետք է ավելի ակտիվ աշխատի, որպեսզի նման խնդիրներ կամ այդ խնդիրների կրկնություններ այլևս չլինեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր հայկական 16 ընկերության արտադրանքներում բուսասանիտարական խախտումների մասին և առաջարկել էր Հայաստանի սննդամթերքի տեսչական մարմնին ժամանակավորապես դադարեցնել դրանց մատակարարումները Ռուսաստան մինչև հետաքննության ավարտը: Այդ խախտումների վերացման շուրջ բանակցություններ էին սկսել Հայաստանի սննդի տեսչության ղեկավար Արմեն Հայրապետյանը և «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ