Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:46 08-08-2024

Կանխիկն անօգտագործելի է դառնալու․ թոշակառուները և նպաստառուները այսուհետ կունենան 12% հետվճար

Թոշակառուները և նպաստառուները 10%-ի փոխարեն այսուհետ կունենան 12% հետվճար։ Այս մասին կառավարության նիստին հայտարարել է Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարը նշել է, որ փոփոխվում է նաև առավելագույն հետվճարի չափը` 5000 դրամից դառնալով 6000 դրամ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելացրեց, որ նախորդ ամիս ՀՀ-ում առաջին անգամ անկանխիկ առևտրի ծավալը գերազանցել է կանխիկ առևտրի ծավալին, ինչը փոխվարչապետը կարևոր համարեց:

«Բայց ես դեռ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու թոշակառուները չեն ծախսում անկանխիկ, կարո՞ղ է բավարար լուսաբանման խնդիր ունենք՞,- դիմելով նախարարին՝ ասաց փոխվարչապետը, ինչին ի պատասխան Նարեկ Մկրտչյանը նշեց, որ անկանխիկ վճարումներ իրականացնող կենսաթոշակառուների թիվը համեմատաբար քիչ է, որովհետև ավելի քիչ բանկեր էին մասնակցում ծրագրին:

«Մենք ինչ-որ առումով մեր թոշակառուներին պատրաստում ենք ռեալ սպասվող իրավիճակին, որովհետև միևնույն է էլեկտրոնային առևտուրը դոմինանտ է լինելու, ու էլեկտրոնային առևտրի պարագայում կանխիկն անօգտագործելի է դառնալու: Զարգացած երկրներում այս հարցն ուղղակի չի էլ քննարկվում, կանխիկն արդեն կորցրել է իր առևտրային ֆունկցիոնալությունը»,- ասաց Մհեր Գրիգորյանը: