Արտաքին 2 տարի առաջ - 16:15 07-08-2024

ՌԴ Կուրսկի մարզում ծանր մարտեր են ընթանում, կան զոհեր

Ռուսաստանի Կուրսկի մարզում շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումը, որը սկսվել է օգոստոսի 6-ից։ Գիշերվա ընթացքում մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, գնդակոծվել է Սուջա քաղաքը, որը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից 10 կմ հեռավորության վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է 5 զոհի և 24 վիրավորի մասին։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ գիշերը երկրի զինված ուժերը և Անվտանգության դաշնային ծառայության ուժերը շարունակել են ոչնչացնել Ուկրաինայի զինված խմբավորումները ռուս-ուկրաինական սահմանի անմիջական մերձակայքում։ՌԴ ռազմական գերատեսչությունը նշում է, որ ռուսական կողմը տարբեր միջոցների կիրառմամբ թույլ չի տվել, որ հակառակորդը առաջանա դեպի ՌԴ տարածքի խորքերը։ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ուկրաինական կողմը Կուրսկի սահմանի մոտ կորցրել է 260 զինվոր, 50 միավոր տեխնիկա։ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ում գրել է, որ հարվածներ են հասցվում մեքենաներին, քաղաքային թաղամասերին։ Նա կոչ է արել բոլորին արյուն հանձնել։ Սմիրնովը հայտնել է նաև, որ մշտական կապի մեջ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մարզում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները։Գնդակոծության ենթարկվող տարածքներից տարհանել են ավելի քան 200 մարդու, 1000 մարդ հեռացել է սեփական փոխադրամիջոցներով։

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ սահմանամերձ գոտում զինված խմբավորումներին հաջողվել է մի քանի ուղղություններով ճեղքել սահմանը, ընթանում են մարտեր։ Ըստ ականատեսների՝ հարձակումը տեղի ունենում մի քանի ուղղություններով, մեծ թվով մարտիկների մասնակցությամբ և զրահատեխնիկայով։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի