Ներքին 1 տարի առաջ - 22:48 06-08-2024

Սյունիքի մարզում 7-8 քաղաքացի վիճաբանել են և կրակոցներ արձակել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի դիմաց ժամը 22։50-ի սահմաններում 7-ից 8 քաղաքացի վիճաբանել և հայհոյանքներ են հնչեցրել, որից հետո Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Մ․-ն փորձել է հանդարտեցնել միջադեպը, սակայն վերջիններս վիճաբանել են նրա հետ, ինչից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայից 4-5 կրակոց են արձակել օդ ու հեռացել:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 22։50-ի սահմաններում անհայտ անձինք, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Բակունցի փողոցում Գորիսի ՀՓՋ-ի դիմաց, վիճաբանել են որի ընթացքում անհայտ անձը գազային ատրճանակից 4 կրակոց է արձակել օդ ու անհայտ մակնիշի ավտոմեքենայով հեռացել:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափ գազային ատրճանակի 1 հատ կրակված պարկուճ:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարողների ինքնություերը պարզելու նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Ամենից շատ դիտված

15:00 Երբեմն ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն ազատվես աշխատանքից. Արփինե Սողոյան
13:30 Ինչպես էր Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ կարգավորվում Արցախի հարցը
22:37 Ողբերգական դեպք՝ Երևանում. բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
12:57 «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
15:30 Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
23:10 Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին ընդմիշտ․ Արաղչի