Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:14 05-08-2024

Ադրբեջանից արձագանքել են, թե որ դեպքում է հնարավոր հայերի վերադարձն Արցախ

Ադրբեջանը հարգում է միայն հայկական ծագում ունեցող անձանց Ղարաբաղ վերադառնալու մտադրությունը, որոնք հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր ասել է, որ ԵՄ-ն ակնկալում է, որ Ղարաբաղի հայերը Բաքվի հետ ուղիղ կբանակցեն հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։

«Նախևառաջ Ադրբեջանը պարտավոր է դյուրացնել ղարաբաղցի հայերի՝ իրենց պապենական օջախներ վերադարձը։ Երկրորդը Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է։ Բնականաբար, նրանք պետք է նաև կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքները ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այդ վայրերը, եթե այդպես են ցանկանում: Դա նույնպես պետք է լինի նորմալացման արդյունք, բայց դա բոլորովին այլ հարց է՝ Ղարաբաղի հայության հարցից զատ», - ասել է նա: